Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ քվեարկության արդյունքները․ 100 մլն դրամը կուղղվի երեխաների առողջության ու կրթության ոլորտների ծրագրերին

Մարտ 28,2025 18:52

Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավի շրջանակում կազմակերպված ԿՍՊ քվեարկության արդյունքները, ըստ որի Բանկի 2025թ. ԿՍՊ ծրագրերի և բարեգործության բյուջեից  100 մլն դրամի աջակցությունը կուղղվի երեխաների առողջության ու կրթության ոլորտներին։

Նշենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը  քվեարկությանը մասնակցել է շուրջ 55 000 հոգի։ Ընտրությունը ութ ոլորտների միջև էր․ բացի ընտրված ոլորտներից, քվեարկել կարելի էր կայուն զարգացման, փոքր և միջին բիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների օգտին։

Մինչև ապրիլի 15-ը ՀՀ-ում գործող հիմնադրամները և հասարակական կազմակերպությունները, որոնք ունեն ծրագրեր տվյալ ոլորտներում, կարող են դիմել Ամերիաբանկ՝ ֆինանսավորման համար։ Յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսված է մինչև 10 մլն դրամի ֆինանսավորում, իսկ չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում ընդունվում են նախագծերը, ներկայացված են csr.ameriabank.am կայքում:

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31