Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթեքսն աջակցում է Future Economy Summit-ին. առաջիկա հանդիպումը Ծաղկաձորում է

Մարտ 28,2025 18:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթեքսի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև Հայաստանի մարզեր:

«Future Economy Summit»-ի առաջին տեղեկատվական հանդիպումը Գյումրիում էր: Ֆասթեքսի մասնագետները հանդիպել  են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ: Համալսարանի տնօրեն Կարեն Պետրոսյանը վստահեցրել է՝ ուսանողները շատ հետաքրքրված են տեխնոլոգիական աշխարհով և թվային արժույթներով: «ԲՈՒՀ-ը և աշխատաշուկան իրար հետ համահունչ են զարգանում: Մեզ համար շատ ուրախալի է, որ նման կազմակերպություն, ինչպիսին Ֆասթեքսն է նաև ներկայացրել է իր պրոդուկտները մեր ուսանողների համար: Մեր ուսանողները ևս հնարավորություն ունեն ներգրավվելու տվյալ ոլորտում»:

Հաջորդ հանդիպումն Իջևանում էր: Ֆասթեքսի ներկայացուցիչները Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողներին ներկայացրել են Web3 և բլոկչեյն տեխնոլոգիաները, DeFi (ապակենտրոնացված ֆինանսների) վերջին միտումները, խոսել ոլորտային կարևոր թեմաներից։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Գարիկ Սիրոյանը նշել է. «Ես շատ կարևորում եմ, որ մարզում նմանատիպ հանդիպումներ իրականացվեն: Մեր ուսանողությունն ավելի սահմանափակ հնարավորություններ ունի ինֆորմացիայի և շփման տեսանկյունից, իսկ նման հանդիպումները կոտրում են կարծրատիպերը»:

Վանաձորի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպումն անցել է բուռն քննարկումներով: Լոռեցի ուսանողները բավականին տեղեկացված էին ոլորտի միտումներից և մեծ հետաքրքրությամբ էին մասնակցում հանդիպմանը:

Բլոկչեյնի գլխավոր նախագծող Կարեն Թերջանյանի կարծիքով նմանօրինակ տեսակի հանդիպումները շատ կարևոր են և շատ արդյունավետ: «Ճիշտ տարիքային թիրախին ենք մոտեցել: Եվ ընդլայնել մարզերում շատ օգուտ կտա թե’ ոլորտի զարգացմանը հանրապետությունում, թե’ հենց ապակենտոնացմանը ոլորտի ամբողջ Հայաստանով մեկ: Շատ բարձր եմ գնահատում այսօրվա հանդիպումը»:

 Վանաձորի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը նույնպես անդրադարձել է հանդիպմանը. «Սա նոր գիտելիք է, նոր տեղեկատվություն է մեր ուսանողների համար: Մեծամասնությունը հետաքրքրված են, լսել են այս տեխնոլոգիաների մասին: Նմանատիպ հանդիպումները և նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ավելի առարկայական խնդրին ծանոթանալ»:

«Future Economy Summit»-ի ամփոփիչ հանդիպումը Ծաղկաձորում է: Մայրաքաղաքի և մարզերի ուսանողները կներկայացնեն իրենց հետազոտական աշխատանքները «Բլոկչեյն տեխնոլոգիաներն ապագայի տնտեսությունում» թեմայով: Հաղթող մասնակիցները կպարգևատրվեն գլխավոր գործընկեր՝ Fastex-ի կողմից. 1-ին տեղը՝ 300 FTN-ին համարժեք դրամով, 2-րդ տեղը՝ 200 FTN-ին համարժեք դրամով, 3-րդ տեղը՝ 100 FTN-ին համարժեք դրամ:

 Ֆասթեքսի Web3 գծով ղեկավար Արմեն Չախոյանը ընդգծել է. «Ֆասթեքսը մշտապես կարևորում է համալսարանների հետ աշխատանքը: Մշտապես ձգտելու ենք էլ ավելի հասանելի դարձնել ընդհանուր Web3-ի և բլոկչեյն տեխնոլոգիաների հետ կապված հարցերն ուսանողների համար և միշտ պատրաստ ենք մեր ողջ ներուժը ներդնել այդ ամենն իրականացնելու համար»:

Ֆասթեքսի համար առաջնային է ՏՏ ոլորտի զարգացումը, Հայաստանի ԲՈՒՀ-երում թվային աշխարհի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը:

ՖԱՍԹԵՔՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31