Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչական ռեսուրսի չարաշահման ամենաակնհայտ դեպքերից մեկը Գյումրիում համայնքի ղեկավարի ժ/պ-ի նշանակումն է»․ «Ականատեսի» ներկայացուցիչ

Մարտ 28,2025 18:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Վարչական ռեսուրսի չարաշահման ամենաակնհայտ դեպքերից մեկը, որ կարող ենք մատնանշել, տեղի ունեցավ նախընտրական շրջանում՝ Գյումրի համայնքի ղեկավարի ժ/պ-ի նշանակումն է։ Ժ/պ-ի նշանակումն ավանդական մեխանիզմ է դարձել։ Երբ նշանակում են ժ/պ, ունենում ենք այն խնդիրը, որ արդեն իսկ անարդար մրցակցային հիմք ենք ստանում, որ իշխանական թեկնածուն արդեն իսկ տիրապետում է որոշակի վարչական լծակների, անհավասար դիրքում է գտնվում մյուս մրցակիցների հանդեպ»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ արձանագրեց «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Լևոն Չուկակլյանը՝ անդրադառնալով Գյումրիում նախընտրական զարգացումներին։

Լևոն Չուկակլյանը նաև մի շարք փաստեր նշեց, որոնք, ըստ նրա, ևս վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումներ են․ «Ունեինք դեպք, երբ դեռ մեկ տարի առաջ Գյումրու ավագանին Շիրակացի փողոցի ասֆալտապատման հետ կապված ուղերձով էր դիմել կառավարությանը, սակայն կառավարության կողմից արձագանք չէր եղել։ Ժ/պ-ի նշանակումից հետո, երբ ՔՊ կուսակցության թեկնածուն գրավոր խնդրանք հղեց ՏԿԵՆ նախարարին, այդ խնդրանքն առաջնահերթության կարգով ընդունվեց, և հայտարարություն եղավ, որ ասֆալտապատվելու է տվյալ փողոցը։ Բացի այդ նաև դեպք ունեցանք, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի Լանջիկ հատվածի աշխատանքները ավարտական փուլում են, ճանապարհը կբացվի, ինչը մինչ այդ չէր արվում։ Իշխող ուժի ներկայացուցիչների կողմից թեև եղան հայտարարություններ՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն իր իրավասության ներքո իր աշխատանքն է կատարել, բայց հարց է առաջանում՝ արդյոք դրա հնարավորությունը չկա՞ր ավելի վաղ։ Լիիրավ կարող էին ավելի վաղ շրջանում էլ կազմակերպել, այլ ոչ թե ամբողջը կենտրոնացնել միայն նախընտրական քարոզչության ժամանակահատվածում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31