Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան ակտիվ է ՀՀ իշխանությունը հրաժարվում մեր կենսական իրավունքներից, այնքան ակտիվ է Բաքուն փչում իր ծավալապաշտական նկրտումների փուչիկը. Տաթևիկ Հայրապետյան

Մարտ 28,2025 17:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի Ազգային ժողովի փոխխոսնակը պատասխանելով մի քանի օր առաջ ԱԺ-ում ԼՂ շարժման մասին հնչեցրած մտքերին ասել է․ «Անտրամաբանական է զուգահեռներ տանել արևմտյան ադրբեջանցիների և Ղարաբաղում ապրած հայերի միջև։ Ադրբեջանցիները հազարավոր տարիներ ապրել են Արևմտյան Ադրբեջանում, իրենց պատմական հայրենիքում։ Երեք հարյուր հազար ադրբեջանցիներին բռնի տեղահանել են իրենց պապենական տներից, իսկ հայերը կամավոր են գնացել Ղարաբաղից․.. Ուստի դրանք համեմատելը ճիշտ չէ․․․»։

Որքան ակտիվ է ՀՀ իշխանությունը հրաժարվում մեր՝ կենսական ու միջազգայնորեն ամրագրված իրավունքներից, այնքան ակտիվ է Բաքուն փչում իր ծավալապաշտական նկրտումների փուչիկը։

Հիշեցնեմ, որ օրեր առաջ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել էր․ «Առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Սակայն ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու և այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին»։

Փաշինյանը կարող է համոզված լինել՝ Ադրբեջանում կա քաղաքական որոշում, ջայլամի պես գլուխը ավազի մեջ մտցնելով ու ԼՂ հարցը ոտից գլուխ խեղաթյուրելով նա այդ քաղաքական որոշումը ոչ միայն չի կասեցնելու, ճիշտ հակառակը՝ ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դարձնելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31