Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է, որ գյումրեցին իր ընտրությունը կատարի միասնականության եւ համախմբման կոչով հանդես եկող թեկնածուների միջեւ. հայտարարություն

Մարտ 28,2025 17:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ Գյումրու ավագանու ընտրություններին նախորդող դեբատի ընթացքում քաղաքապետի թեկնածուներից Սարիկ Մինասյանը հնչեցրել է հայտարարություն Արցախի մասին, որով տարանջատում է մտցնում արցախցիների եւ գյումրեցիների միջեւ։

«Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ը դատապարտում եւ մերժում է նման գործելաոճն ու թեզերի տարածումը, քանի որ այն շատ ուղիղ իմաստով ջուր է լցնում թշնամու ջրաղացին եւ օգնում նրանց նպատակների իրականացմանը՝ այն է տարանջատել եւ մասնատել Հայաստանն ու հայերին։

Հայրաքաղաք Գյումրին մեր երկրում իր մեծությամբ երկրորդն է, ուստի մեր համար կարեւոր է, որ գյումրեցին իր ընտրությունը կատարի միասնականության եւ համախմբման կոչով հանդես եկող թեկնածուների միջեւ, ուշադրություն դարձնի նրանց հայանպաստ գործունեությանը։

Հենց Գյումրիում այսօր Արցախից Հայաստան տեղափոխված հազարավոր մեր հայրենակիցներ մշտական բնակություն են հաստատել, ապրում են գյումրեցիների հետ, որոնցից ճնշող մեծամասնությունը նրանց ընդունել է գրկաբաց և առնվազն տարօրինակ է լսել նման մեկնաբանություն:

«Հայաստան-Արցախ» ՀԵՄ երիտասարդները հորդորում են քաղաքապետի բոլոր թեկնածուներին առավելագույնս զգույշ և ուշադիր լինել իրենց հնչեցրած հայտարարություններում եւ տարանջատում չմտցնել արցախցիների ու գյումրեցիների, երևանցիների ու աշտարակցիների մեջ, քանի որ բոլորս մեկ ազգ ենք՝ ՀԱՅ…

Հայաստան – Արցախ համահայկական երիտասարդական ֆորում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31