Երևանի Մելիք Ադամյան փողոցում ընթանում են վերաձևավորման աշխատանքներ:
🔹 Կենսունակության ավարտին մոտ և դեֆորմացված թեղի մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն, 15 տարեկան կատալպաներով:
🔹 Իրականացվում է հողաշերտի փոխարինում:
Կատալպան (Catalpa) հայտնի է իր լայն սրտաձև տերևներով, մեծ սպիտակ կամ դեղնավուն ծաղիկներով և երկար, պատիճանման պտուղներով։
Կարդացեք նաև
Այն բավականին արագ է աճում, ձևավորում է լայն սաղարթ ու ապահովում ստվեր: Կատալպաները լայն կիրառում ունեն քաղաքային կանաչապատման մեջ:
Բարձրությունը կարող է հասնել մինչև 30 մետրի, ունի մեծ, սրտաձև, վառ կանաչ տերևներ: Լավ աճում է արևոտ կամ կիսաստվերոտ վայրերում, դիմացկուն է տարբեր հողային պայմանների նկատմամբ:
Կատալպան հաճախ տնկում են այգիներում, փողոցների երկայնքով և զբոսայգիներում՝ ստվեր ապահովելու և գեղագիտական գեղեցկություն ստեղծելու համար։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ