Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձայնագրությունները գործի համատեքստից կտրված են, հնարավորություն չեն տալիս գնահատելու՝ տվյալ դեպքն ինչքանո՞վ է առնչվում տվյալ թեկնածուին»․ դիտորդը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածածի մասին

Մարտ 28,2025 16:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեզ անհրաժեշտ է փաստական ավելի մեծ տվյալների բազա, հնարավորինս ավելի մեծ թափանցիկության աստիճան, որ փարատվեն այն կասկածները, որոնք մարդիկ կարող են տվյալ գործընթացի իրավաչափության և հիմնավորվածության հետ կապված ունենալ։ Ձայնագրությունները, որ հրապարակվում են, ամբողջ գործի համատեքստից կտրված են, բավարար հնարավորություն չեն տալիս գնահատելու՝ տվյալ դեպքն ինչքանո՞վ է առնչվում տվյալ թեկնածուին, ինչքանո՞վ է բավարար հիմքեր ստեղծում մարդուն ձերբակալելու համար։ Հետևապես մենք ակնկալում ենք ավելի բաց մոտեցում քննչական մարմինների կողմից»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրություններին։

Նա փաստեց՝ նոր օրենսդրությամբ նախաքննության փուլն ավելի բաց է․ «Նախաքննության գաղտնիքը գործում է միայն քննիչի որոշման հիման վրա։ Այնպես որ բոլոր հնարավորությունները կան։ Իսկապես ողջամիտ հիմքերը միշտ էլ կան ենթադրելու, որ սա քաղաքական ճնշում է։ Ակնհայտ է, քանի որ քաղաքական գործընթաց է։ Այդ ենթադրությունները փարատելու համար պետք է գործել ավելի թափանցիկ»։

Դիտարկմանը՝ Գյումրու ավագանու ընտրությունների ընդդիմադիր թեկնածուներն ահազանգում են, որ համայնքի ղեկավարի ժ/պ, ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի էջը լի է ասֆալտապատման մասին խոստումներով և հարցին՝ ինչու՞ իրավապահները իշխանության թեկնածուին ևս չեն հիշում քարոզչության ընթացքում, Դավիթ Գյուրջյանը պատասխանեց․ «Ձեր նշածը վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորում է, բայց առնվազն Ձեր ասածը քրեաիրավական բաղադրիչ չի պարունակում, որ ասենք՝ տվյալ հարցով պետք է ի սկզբանե զբաղվեր քննչական մարմինը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31