Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանը երեկոյան ժամը 20։00-ից մինչև առավոտյան 08։00-ն իրավունք չունի լքել իր բնակարանը. հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը։
Մարտուն Գրիգորյանի հորը նաև արգելվեց շփվել սույն վարույթով անցնող այլ անձանց հետ, լրագրողներին հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։