Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրները, այդ թվում Ուկրաինայի ու Սիրիայի հարցը։
Էրդողանը շեշտել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցությունն առանցքային նշանակություն ունի տարածաշրջանային խնդիրների լուծման համար։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիան ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմին վերջ դնելու համար նախաձեռնված գործընթացին և այդ համատեքստում Անկարան պատրաստ է ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել, այդ թվում բանակցություններ անցկացնելու հարցում։
Էրդողանը նաև անդրադարձել է Սև ծովում առևտրային նավարկության անվտանգությանը նպաստող քայլերին և շեշտել, որ Թուրքիան շարունակում է քայլեր ձեռնարկել, որպեսզի Սև ծովը չվերածվի հակամարտության գոտու։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան կարևորում է Ռուսաստանի հետ համագործակցությունը սիրիական հարցում, ընդգծելով, Թուրքիայի և Ռուսաստանի միասին աշխատելու կարևորությունը, որպեսզի Սիրիան հասնի կայուն խաղաղության՝ հիմնված տարածքային ամբողջականության պահպանման վրա։
Կարդացեք նաև
Էրդողանը նաև հայտնել է, որ Սիրիայի բնական պաշարները պետք է հանձնվեն Սիրիայի կառավարությանը։