«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Երեկ հայերին ամենավերջին ատելության խոսքերով «պատված» Ալիևը իր ելույթում ասել է․
«Մեր ժողովուրդը մեծ տառապանքների է ենթարկվել։ Մեր քաղաքները ավերվեցին, մեր գյուղերն ու ավանները ավերվեցին։ Մեր մանուկներն ու կանայք սպանվեցին բարբարոս թշնամու ձեռքով։ Բայց ես պատերազմի ժամանակ ասել եմ, որ ռազմի դաշտում ենք վրեժ լուծելու, հաշվեհարդար տեսնելու, ու հենց այդպես էլ արեցինք․․․»։
Հիմա մի անհամեստ հարց ունեմ, մեր ԱԳՆ-ն չի՞ արձագանքի, չէ՞, Իլհամ Ալիևի այս ելույթին, հանկարծ չարձագանքի էլի, հազիվ «խաղաղության» օրակարգը առաջ ենք բրդում, չշեղվենք էլի էդ «փառահեղ» ուղուց․․․ թե չէ՝ ատելության խոսք, պետական մակարդակով քարոզվող ռասիզմ, տենց բաները շատ երկրորդական են ու չպետք է մեզ շեղեն «ճշմարիտ» ուղուց։ Միջազգային դատական հայցերն էլ արագ հետ քաշեք, որ Ալիևն ավելի ոգևորվի, 15 րոպեում ոչ թե 11 անգամ հայերին կոչի «թշնամի», այլ ասենք՝ 111 անգամ․․․