Այսօր Գյումրու նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ Քաղաքում թերևս ամենից շատ խոսվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանի մասին, ում քարոզարշավն աչքի ընկավ ջերմ ընդունելությամբ ու անկեղծ աջակցությամբ։
Սարիկ Մինասյանը ոչ միայն քաղաքական գործիչ է, այլև գյումրեցուն վայել հումորով և բարձր ինտելեկտով մարդ, ով երկար տարիներ կանգնած է եղել գյումրեցիների կողքին՝ աշխատելով սոցիալական աջակցության ոլորտում։ Նրա մարդկային որակները, նվիրվածությունն ու գյումրեցու հոգեբանության լիակատար ըմբռնումը, չենք կարող վստահությամբ չասել, մարտի 30-ին վերածվելու են վստահության քվեի։
Հատկապես ուշագրավ է գյումրեցի տարեցների վերաբերմունքը Սարիկ Մինասյանի նկատմամբ։ Նրանք Մինասյանին հիշում են իր տարիների աշխատանքային ծառայությունից, երբ նա աշխատում էր Գյումրու սոցիալական ապահովության ոլորտում։ «Մարդ, որ իր սրտով է օգնել, իր հոգատարությամբ է աչքի ընկել, իսկ հիմա եկել է, որ ամբողջ քաղաքին օգնի»,- ասում են նրանք։ Հենց այդ հիշողություններն են, որ Սարիկ Մինասյանին դարձրել են ոչ միայն քարոզարշավի կենտրոնական դեմքերից մեկը, այլև գյումրեցիների հույսի ու վստահության հասցեատերը։
Նրա քարոզարշավն անցավ ակտիվ ու ջերմ մթնոլորտում՝ քաղաքացիների հետ երկխոսություններով ու անկեղծ խոսակցություններով։
Կարդացեք նաև
Սարիկ Մինասյանը չխուսափեց ոչ մի հարցից, լսեց յուրաքանչյուր բողոք, խոստացավ լուծումներ։
Նախօրեին էլ Սարիկ Մինասյանի ուսանողական ընկերներից մեկն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սարիկն իսկական ա, ֆեյք չի: Իրա վրայից մարդու հոտ ա գալիս: Իրանից երբեք չես կարա մեջքից հարված կամ աննշան ստորություն սպասես: Ինքը բարոյական մարդ ա, թասիբը արյան մեջ ծնվել ա: Չափից ավելի խարիզմատիկ ա, ընդգծված լիդեր ա: Իրան մենակ սնոբները կարան չսիրեն, մեկ էլ նրանք, որ չեն կարողացել ճանաչել էդ մարդուն»:
Գյումրին կանգնած է կարևոր ընտրության առաջ։ Այս ընտրությունների ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն կլինի, որ վստահության քվեն տան Սարիկ Մինասյանին, որովհետև նա և ՔՊ թիմը խոստացել են լուսավոր ապագայով զարգացած Գյումրի։
Հ.Գ. Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին մարտի 30-ին իրենց քվեով սարի պես կանգնել Սարիկի թիկունքին, որ վերջինս էլ կանգնի Գյումրու թիկունքին։
Պատվիրատու՝ Դիջի լայմ ՍՊԸ