Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս ունեմ, որ այս մղձավանջը, որը սկսվեց Գյումրիից, հենց Գյումրիում էլ իր մահկանացուն կկնքի»․ Արթուր Խաչատրյան

Մարտ 28,2025 14:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եթե քաղաքական խոսքն այն էր, ինչ ես լսեցի իրենց Սարիկի կողմից, որը մինչեւ այդ էլի մի քանիսի Սարիկն է եղել, այդ ատելության խոսքը, այդ սուտը, դա անընդունելի է։ Այստեղ միայն Գյումրիի խնդիրը չէ, դա ամբողջ երկրի խնդիրն է, այս մաղձը կվերանա՞ մեր երկրից, թե՞ կշարունակվի»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա հավելեց․ «Հույս ունեմ, որ այս մղձավանջը, որը սկսվեց Գյումրիից, հենց Գյումրիում էլ իր մահկանացուն կկնքի»։

Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե «Հայաստան» դաշինքը քննարկո՞ւմ է փողոցային պայքարով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը․ «Այո, դա քննարկում ենք, եւ միշտ քննարկել ենք»։

Նա ասաց, որ «Հայաստան» դաշինքը կոչ է անում Գյումրիում չքվեարկել Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների օգտին, չտրվել սպառնալիքներին եւ հենց Գյումրիում կոտրել վախի մթնոլորտը, որը տիրում է ՀՀ-ում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31