Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտուն Գրիգորյանի որդին դուրս եկավ դատարանի շենքից, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը դեռ հայտնի չէ

Մարտ 28,2025 14:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանից քիչ առաջ դուրս եկավ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Գրիգորյանի հորն ու ավագանու թեկնածու որդուն ձերբակալել էին Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Իսկ Իոաննիսյանը տեղեկություն էր հայտնել, որ Մարտուն Գրիգորյանի կողմից կամ նրա անունից ընտրողների համար իրականացվել է ճանապարհների անվճար խճապատում՝ դա զուգորդելով նախընտրական քարոզչությամբ:

Փաստաբան Արսեն Բաբայանն ասաց, որ առայժմ պարզ չէ՝ դատարանը ինչ խափանման միջոց է ընտրել Կարեն Գրիգորյանի համար: Դատարանն իր որոշումը կհրապարակի 15:00-ին: Փաստաբանն ասաց միայն, որ խայտառակ նիստ են ունեցել, քննիչը հրաժարվել է պաշտպանական կողմի բոլոր հարցերին պատասխանելուց. «Դատարանը` դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, կա՛մ չուզեց, կա՛մ չկարողացավ պարտավորեցնել, որպեսզի մեր հարցերին պատասխանի։ Հարց տալու և դրա պատասխանը ստանալու իրավունքը նախատեսված է քրեական դատավարության օրենսգրքով։ Ակնհայտ է, որ այս հետապնդումը քաղաքական բնույթ ունի ու ես դատարանում այդ մասին ասել եմ։ Ես նաև ընդգծել եմ, որ թեկնածուներից մեկը` Սարիկ Մինասյանը, տնակներ էր այցելել օրեր առաջ, որտեղ բնակիչներից մեկին ասել էր. «Հենց փայտդ վերջանա, քեզ փայտ կուղարկեմ»։ Սա արեցի, քանի որ խտրական վերաբերմունք կա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31