ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը չպետք է շարունակի Ղարաբաղյան շարժումը։

Member of Armenia faction and Artur Khachatryan hold parliamentary briefing at the RA National Assembly building in Yerevan, Armenia
«Ղարաբաղյան շարժումը լրիվ այլ բովանդակություն ստացավ եւ շարժումից վերածվեց պետականության։ Եվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը Սահմանադրության փոփոխությունից հետո սկսվեց կոչվել Արցախի Հանրապետություն, կայացած պետություն էր, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին չորոշեց փոխել ողջ բանակցությունների ձեւաչափը ու տրամաբանությունը։ Մերժեց համանախագահների ներկայացրած վերջին առաջարկությունը, եւ հետո իր վարած քաղաքականությունը պատերազմի առիթ հանդիսացավ։ 2022 թվականից Փաշինյանն այլեւս ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ։ Եվ ես չեմ հասկանում, թե ինքն ի՞նչ էր ասում՝ այլեւս չպետք է շարունակենք։ Ի՞նչ է ինքը շարունակել 2022 թվականից»,- ասաց նա։
Արթուր Խաչատրյանի խոսքով, վերլուծելով այս ամենը, կարող է պնդել, որ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին։ «Եվ Նիկոլ Փաշինյանի պահվածքը վերջին հարցուպատասխանի ժամանակ դրա ամենավառ ապացույցն է։ Այստեղ արդեն խոսք չի գնում միայն Արցախի մասին, ինչքան զիջում կար, այս իշխանություններն արել են, եւ ես չեմ բացառում, որ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել, օրինակ, Արցախյան պատերազմի մասնակիցների արտահանձնումն Ադրբեջանին։ Եթե այդ պահանջը սկզբում ուղղակի պահանջ էր, հիմա չեմ բացառում, որ որոշակի ժամկետ նույնիսկ տրված լինի»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արթուր Խաչատրյանը նաեւ հարցադրում արեց՝ իսկ ինչո՞ւ Ալիեւը պետք է ստորագրի որեւէ փաստաթուղթ, եթե առանց այդ թղթի կոտրի էլ Հայաստանի այսօրվա իշխանությունները բոլոր երեւակայելի ու աներեւակայելի զիջումների գնում են։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ