Լրահոս
Օրվա լրահոսը

81,7%-ը կմասնակցի Գյումրիի ընտրություններին. GALLUP International-ի հարցումները

Մարտ 28,2025 14:04

Ըստ ձեզ՝ Գյումրու ավագանու ընտրություններն առանց խախտումների եւ արդար կանցնե՞ն՝ «GALLUP International Association»-ի այս հարցմանը 27,9%-ը պատասխանել է «միանշանակ այո», 34,8%-ը՝ «ավելի շուտ այո», 15,2%-ը՝ «ավելի շուտ ոչ», 15,2%-ը՝ «միանշանակ ոչ», իսկ 6,9%-ը դժվարացել է պատասխանել:

Հարցին՝ անձամբ մասնակցելո՞ւ եք մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ընտրություններին, 34,2 %-ը պատասխանել է՝ «միանշանակ այո», 47,5%-ը «ավելի շուտ՝ այո», 3,6%-ը՝ «ավելի շուտ ոչ», 11,6%-ը՝ «միանշանակ ոչ», իսկ 3,1%-ը չի որոշել:

Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին եք պատրաստվում ձեր ձայնը տալ մարտի 30-ին կայանալիք ընտրություններում, այս հարցման պատասխանների պատկերը հետեւյալն է. 21,8%-ը որոշել է ձայնը տալ ՔՊ-ին, 18,3%-ը՝ Կոմկուսին, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքին որոշել է ձայնը տալ 8,9%-ը, «Մայր Հայաստանին»՝ 6,4%-ը, «Իմ հզոր համայնքին»՝ 5,8%-ը, Եվրադաշինքին՝ 4,6%-ը, «Դեմոկրատական այլընտրանքին»՝ 2,3%-ը, «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ 2,1%-ը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությանը՝ 0,8%-ը:

6,9%-ը որոշել է ոչ մեկին ձայն չտալ, 10,6%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 11,6-ը հրաժարվել է պատասխանել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31