Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ երկու թեկնածուներն ամբողջ օրը զրկված էին նորմալ քարոզարշավ իրականացնելուց»․ Արամ Պետրոսյանը՝ Փարաքարում և Գյումրիում խախտումների մասին

Մարտ 28,2025 13:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես քարոզարշավի մեկնարկի պահից գտնվել եմ Գյումրիում մինչև երեկ՝ օրվա երկրորդ կեսը։ Ամբողջ քաղաքը հեղեղված է քարոզչական պաստառներով՝ հիմնականում չնախատեսված վայրերում»,- «ՀայաՔվե» միավորման գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանը։

Նա, հղում կատարելով ԸՕ 21-րդ հոդվածին, վստահեցրեց, որ այս հոդվածի համաձայն՝ խախտմամբ քարոզչական պաստառի փակցնելու դեպքում ԸԸՀ որոշման հիման վրա այն հանվում է համայնքի ղեկավարի և ոստիկանության աջակցությամբ․ «Եղել եմ ԸԸՀ նախագահ Մարտին Ղազարյանի մոտ, ցույց տվել իր գրասենյակի առաջ չնախատեսված վայրում փակված թեկնածուներից մեկի պաստառը, որով ապացուցվում է, որ համայնքի ղեկավարի ներկայիս պաշտոնակատարը ցուցաբերում է անգործություն, կիրառում վարչական ռեսուրս։ Ինքն իր պաստառը չի հանում նախատեսված վայրից։ Հենց այսօրվա նկարներ ունեմ, որ ներկայումս այդ պաստառը փակցված է»։

Անդրադառնալով երեկ տեղի ունեցած ընդդիմադիր պատգամավորների գրասենյակներում խուզարկություններին և կալանավորումներին՝ Արամ Պետրոսյանը նշեց․ «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում ութ հոգի առնվազն բերման էին ենթարկվել, բավականին երկար խուզարկության ժամանակ մի աշխատասենյակն ամբողջությամբ փակված էր և գործունեությունը կազմալուծված էր, իսկ Մարտուն Գրիգորյանի դեպքում զուգահեռաբար գործողություններ էին իրականացվում և′ տանը, և′ մի ամբողջ գրասենյակում։ Ստացվում է, որ այդ երկու թեկնածուները երեկ ամբողջ օրը զրկված էին նորմալ քարոզարշավ իրականացնելուց։ Նպատակը խոչընդոտելն էր։

Մինչ այդ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելն առնվազն անհամաչափ ուժի կիրառմամբ, մյուս դեպքում, որ ավելի զավեշտալի էր Ռուբեն Մխիթարյանի հետ կապված ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումը հիշելը, դրա հետ կապված նրան հրավիրելը Երևան և Երևանում հարցաքննելը, սրանով խոչընդոտվեց մեկ ամբողջ օր նրանց՝ քարոզարշավ անելը։ Ուստի առնվազն չպետք է խոսվի, որ վարչական ռեսուրս չի չարաշահվում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31