Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում իշխանությունները չեն կարող հաղթել, միակ տարբերակը խոցելի թեկնածուով իշխանությունը ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով վերցնելն է. Մարտուն Գրիգորյան

Մարտ 28,2025 13:42

Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի դիտարկմամբ, իշխանություններն այս օրերին առավոտից իրիկուն նույն սցենարն են գեներացնում, թե Մարտուն Գրիգորյանն ու մյուս ընդդիմադիր թեկնածուները ընտրությունների ավարտին իրենց ձայնը տալու են Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին:

«Վարդան Ղուկասյանի հետ կապված տասնյակ քրեական գործերի մասին են խոսում: Հետեւություն, որ մեզ կոնկրետ թիրախավորել են: Ու այն գյումրեցին, որ պատրաստ է, օրինակ, Մարտուն Գրիգորյանին, Կարենին կամ Ռուբենին ձայն տալ, բայց Վարդան Ղուկասյանին ձայն չտալ, մտածում է, եթե Մարտունին պիտի ձայն տա, բայց արդյունքում նա իր ձայնը տա Վարդան Ղուկասյանին, որին ինքը չի ուզում քաղաքապետ տեսնել, էդ մարդը նստելու է տանը, ընտրության չի գնալու: Իշխանությունները կոնկրետ հակաքարոզչություն են անում»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց լրագրողներին ասաց Մարտուն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Գրիգորյանի հորն ու ավագանու թեկնածու որդուն ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Իսկ Իոաննիսյանը տեղեկություն էր հայտնել, որ Մարտուն Գրիգորյանի կողմից կամ նրա անունից ընտրողների համար իրականացվել է ճանապարհների անվճար խճապատում՝ դա զուգորդելով նախընտրական քարոզչությամբ:

Մարտուն Գրիգորյանը նկատեց, որ եթե ճանապարհ խճապատելու դեպքով են գործ հարուցում, հորն ու որդուն փորձում կալանքի տանել, ապա շատ հանգիստ կօգտվեն Վարդան Ղուկասյանի բազմաթիվ բացթողումներից, նրա դեմ նախաձեռնված տասնյակ քրեական վարույթներից. «Եթե իշխանությունները չկարողանան հաղթել, իսկ այս պահին հստակ ասում եմ՝ Գյումրիում իշխանությունները չեն կարող հաղթել: Միակ տարբերակը խոցելի թեկնածուով իշխանությունը նորից վերցնելն է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով»:

Ըստ Գրիգորյանի՝ Ղուկասյանը ոչ թե կգնա իշխանության հետ համագործակցության, այլ իրեն պարզապես կմեկուսացնեն. «Դրա արդյունքում նորից ժամանակավոր պաշտոնակատար, նորից լարվածություններ, վերջում իշխանությունները հնարավորություն կունենան ավագանիներին ջարդել առանձին-առանձին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31