ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Գյումրիում ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի երեկվա հայտարարությանը, թե «Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս, որ այնտեղ չծառայեին»։
Աբրահամյանի խոսքով՝ այն, որ Գյումրիում ՔՊ-ական թեկնածուն դասական փաշինյանական է, դա որեւէ մեկի համար նորություն չէր։

Member of ‘I Have Honor’ faction Tigran Abrahamyan hold parliamentary briefing at the RA National Assembly building in Yerevan, Armenia
«Բայց ես ուզում եմ, որ մենք շատ հստակ արձանագրենք, որ Արցախը եւ Արցախի Պաշտպանության բանակում ծառայությունը շատերիս համար եղել է մշտապես հպարտություն։ Եվ շատերս ծառայությունը տարել ենք պատվով։ Երեկվա բանավեճում ՔՊ-ն ներկայացնող թեկնածուն գնաց քաղաքական ինքնասպանության ճանապարհով: Մյուս կողմից՝ պատասխանատվություն ստանձնեց այս իշխանության մեղսակցության համար՝ հայրենիքի հանձնումից, մինչեւ ՀՀ անվտանգությունը թշնամիներին վաճառելու հարցը։ Դրանով իսկ ինքն իր ճանապարհը փակեց հետագայում քաղաքական գործընթացների համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ