Ո՞ր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրին եք ծանոթացել, GALLUP International Association-ի՝ Գյումրիում իրականացված հարցման մասնակիցների 28,6%-ը-ը նշել է, որ ծանոթացել է ՔՊ-ի նախընտրական ծրագրին, Հայաստանի Կոմունիստական կուսակցության ծրագրին ծանոթացել է 24,2 %-ը, Մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի անունը տվել է 15,5 %-ը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրին ծանոթացել է 12,9 %-ը:
Հարցվածների 11,3 %-ը նշել է, որ ծանոթացել է Եվրադաշինքի նախընտրական ծրագրին, «Իմ հզոր համայնքի» ծրագրին ծանոթացել է 10,9 %-ը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» նախընտրական ծրագրին ծանոթացել է հարցվածների 8 %-ը: 8 %-ը «Ապրելու երկիր» կուսակցության անունն է տվել, «Դեմոկրատական այլընտրանքի» ծրագրին ծանոթ է 7,4%-ը:
Ըստ հարցման արդյունքների՝ 52,9 %-ը ծանոթ չէ ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծրագրերին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ