Լրահոս
Օրվա լրահոսը

54%-ը նշել է, որ տեսել է ՔՊ-ի քարոզարշավը, 47,4%-ը՝ Կոմկուսի. «GALLUP International Association»-ի հարցումները

Մարտ 28,2025 12:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացրեց «Կդոր մը ընտրություն» խորագրով հարցման արդյունքները` Գյումրու ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Հարցումն իրականացվել է մարտի 25- 26-ն ընկած ժամանակահատվածում:

Մարտի 30-ին Գյումրիում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ. ո՞ր կուսակցության կամ դաշինքի քարոզարշավն եք տեսել: Այս հարցման մասնակիցների 54%-ը նշել է Քաղաքացիական պայմանագրին, 47,4%-ը նշել է Հայաստանի կոմունիստական կուսակցությանը, 31,4%-ը՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքին, 27,6%-ը՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքին, 22,5%-ը ՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությանը, 19,9%-ը մատնանշել է «Եվրադաշինքին»:

18,8%-ը նշել է, որ տեսել է «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» քարոզարշավը, 15%-ը տվել է «Ապրելու երկիր» կուսակցության անունը, «Դեմոկրատական այլընտրանքի» քարոզարշավը տեսել է հարցվածների 13,7 %-ը: 25,5 %-ը-ը նշել է, որ որեւէ քարոզարշավ չի տեսել:

Հարցին ի պատասխան՝ ի՞նչ միջոցով եք տեսել կամ հանդիպել քարոզարշավին, 45,2%-ը նշել է, որ հանրային հանդիպումներ եւ միջոցառումներ են եղել, 42,6 %-ը նշել է, որ սոցիալական մեդիայի միջոցով է տեսել, 24,7%-ը նշել է, որ հեռուստատեսությամբ է ականատես եղել քարոզարշավին, 4,4%-ը պաստառներն է տեսել, 3,3%-ը տպագիր նյութեր է տեսել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31