Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պայմանագիրը կնքվի, որեւէ կոնֆլիկտ չմնա, Մինսկի խմբի լուծարման հարցն օրակարգային է դառնում»․ ՔՊ-ական

Մարտ 28,2025 12:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արդեն փաստ է, որ «խաղաղության համաձայնագրի» տեքստը համաձայնեցված է, եւ արդեն իսկ այս փաստն ինքնին մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Ադրբեջանի մոտեցնումները կառուցողական չեն այս փուլում, բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերը եւ ձեռքբերումները։ Այդ տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել, բանակցությունները տեւել են երեք տարի։ Եվ ես կարող եմ ասել, որ այդ տեքստում ամեն ստորակետի շուրջ տեւական քննարկումներ են եղել Հայաստանի համապատասխան մարմիններում։ Եվ այսօր հասել ենք այդ արդյունքին։ Այո, տեսնում եք՝ Ադրբեջանն ինչպես է արձագանքում, բայց նաեւ տեսնում եք, թե ինչպես են մյուսներն արձագանքում Ադրբեջանի արձագանքին։ Մենք սա պետք է գնահատենք։ Ադրբեջանը կարող է եւ ապակառուցողական արձագանքել, դա նորություն չէ, բայց թե ինչպես միջազգային դերակատարները կդիրքավորվեն այս հարցում, ահա, դրանից է նաեւ կախված՝ բանակցությունները եւ խաղաղության գործընթացը հաջողում են, թե՞ չեն հաջողում։ Եթե այդ պրիզմայով նայենք, այս պահին մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ասաց Եղոյանը։

Հարցին՝ եթե Բաքուն չստորագրի, Երեւանը կսկսի՞ բանակցություններ Ադրբեջանի առաջ քաշած նոր նախապայմանների շուրջ, Արման Եղոյանը պատասխանեց․ «Քանի որ Ադրբեջանը բազմաթիվ հարցերի մասին է խոսում, այնտեղ կան հարցեր, որոնք բազմիցս քննարկվել են, օրինակ, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ Կան հարցեր, որոնք այսօր էլ քննարկվում են, բայց ոչ թե իրենց կողմից առաջ քաշված նախապայման, այլ որպես հարց, որը երկկողմ քննարկումների դաշտում է գտնվում»։ Ինչ վերաբերում է Մինսկի խումբը լուծարելու Բաքվի նախապայմանին, Եղոյանն ասաց, որ եթե պայմանագիրը կնքվի, որեւէ կոնֆլիկտ չմնա, Մինսկի խմբի լուծարման հարցն օրակարգային է դառնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31