Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկն առաջարկում է բարելավված պայմաններով հիփոթեքային վարկեր զինծառայողներին

Մարտ 28,2025 12:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ բանկը նվազեցրել է «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների բնակապահովման» պետական աջակցության ծրագրով իրականացվող վարկի տրամադրման տոկոսադրույքը։ Վարկի անվանական տոկոսադրույքը կառուցապատողից գույքի ձեռքբերման դեպքում կազմում է 10․5%, իսկ երկրորդային շուկայից գույքի ձեռքբերման կամ կառուցապատում իրականացնելու դեպքում՝ 12․5%: Վարկի փաստացի տոկոսադրույքը, կախված վարկի նպատակից, կարող է տատանվել 5․67%-9․72%-ի միջակայքում։

Անկախ գույքի ձեռքբերման առաջարկվող տարբերակներից, վարկի տոկոսագումարից 5%-ը (անվանական) սուբսիդավորվում է պետության կողմից։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ՀՀ ՊՆ սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները և ՀՀ ԱԱԾ ու ՊՊԾ մարմինների ծառայողները, ովքեր կարող են օգտվել առաջնային և երկրորդային շուկայից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման, ինչպես նաև բնակելի տան կառուցման նպատակով տրամադրվող արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորումից։ Շահառուի կարգավիճակ ստացած անձինք վարկավորման համար կարող են դիմել Ֆասթ բանկի ցանկացած մասնաճյուղ։

Հավելենք նաև, որ վարկավորման գումարը կազմում է 4,000,000-25,650,000 ՀՀ դրամ։ Պետության կողմից սուբսիդավորվում է նաև կանխավճարը՝ կանխավճարի գումարից 2,500,000 ՀՀ դրամը։

Ֆասթ բանկը «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների բնակապահովման» պետական աջակցության ծրագրին մասնակցում է 2024թ․-ից և կարևորում է դրա իրագործումը։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ի դեպ,  Ֆասթ բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։

Ֆասթ բանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31