Հարգելի գյումրեցիներ և զինակիցներ, մոտենում է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների օրը։
Ընտրություններին ընդառաջ իշխող քաղաքական ուժը գյումրեցիների քվեները կորզելու նպատակով, խոստումներ է տալիս, որ Գյումրին կդարձնեն իրենց երազանքների քաղաքը, սակայն ակնհայտ է, որ նրանց գործողությունները իրենց խոստումներին հակառակ են:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հանդիսանալով ապաքաղաքական նախաձեռնություն միշտ զերծ էր մնում քաղաքական գործընթացներից, սակայն երկրում ստեղծված իրավիճակից, որին ականատես ենք լինում մեր առօրյայում, ստիպված ենք դիմել Գյումրիում բնակվող մեր հայրենակիցներին, որ ընտրությունների օրը իրենք իրենց քվեով առաջնահերթ քաղաքական գնահատական տան այսօրվա իշխող քաղաքական ուժի գործունեությանը, մերժելով իրենց թեկնածուին ու նրանց փոխկապակցված մասնակցող գործիչներին:
Քաղաքական առումով Գյումրիի ընտրությունների արդյունքում և հետընտրական գործընթացներից հավանաբար պարզ կդառնա նաև Հայաստանի հետագա ճակատագիրը, քանզի դա է հանդիսանալու մեր հանրության առողջացման ինդիկատորի ցուցանիշը:
Կարդացեք նաև
Հ.Գ. Վերջին տարիների ընտրություններում պարտվում են սովորաբար միայն ընտրողները, ուստի հուսանք, որ այս ընտրություններում կհաղթի ամենաանխոցելի թեկնածուն:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն