Լրահոս
Օրվա լրահոսը

«Լույս» և «Իմ քայլը» հիմնադրամների ֆինանսավորմամբ ՀՀ 460 քաղաքացի արտերկրում կրթություն է ստացել. նրանցից 333-ը չի վերադարձել

Մարտ 28,2025 13:12

Tert. «Լույս» և «Իմ քայլը» հիմնադրամների ֆինանսավորմամբ ՀՀ 460 քաղաքացի արտասահմանում կրթություն է ստացել, նրանցից 333-ը չի վերադարձել ՀՀ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից:

ԿԳՄՍ նախարարություն ուղարկված հարցմամբ, Tert.am-ը մասնավորապես հարցրել է՝ «Լույս» և «Իմ քայլը» հիմնադրամների աջակցությամբ քանի՞ քաղաքացի է մեկնել արտասահման ուսում ստանալու նպատակով, նրանցից քանի՞սն է վերադարձել և չվերադարձողներից քանիսն են եղել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիքի:

«ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (ԲԿԳ կոմիտե) առկա «Լույս» հիմնադրամի բաց տվյալների հիման վրա հավաքագրված տեղեկության համաձայն՝ մինչև 2018 թ. Հիմնադրամի ֆինանսավորմամբ արտերկրում ուսումնառություն է ստացել ՀՀ 378 քաղաքացի: Նրանցից ՀՀ է վերադարձել 77-ը, չի վերադարձել` 301-ը:

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում առկա՝ «Իմ քայլը» հիմնադրամից ստացված պաշտոնական տեղեկության համաձայն, 2018-2021 թթ հիմնադրամի աջակցությամբ արտերկրում կրթություն է ստացել ՀՀ 82 քաղաքացի: Նրանցից ՀՀ է վերադարձել 50-ը, չի վերադարձել` 32-ը»,- ասված է պատասխանում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31