Լրահոս
Օրվա լրահոսը

Սա դասական պատեհապաշտություն է՝ երբ քաղաքականությունը դառնում է պաշտոն ստանալու միջոց, ոչ թե պատասխանատվություն կրելու ճանապարհ. Արման Բաբաջանյան

Մարտ 28,2025 11:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ իշխող կուսակցության նորելուկ անդամ քաղաքապետի թեկնածուն հարցին՝ «եթե ՔՊ-ն իշխանությունից հեռանա, կմնա՞ք կուսակցության մեջ», պատասխանում է՝ «հո ես Նոստրադամուսը չեմ», ամեն ինչ դառնում է հասկանալի։ Մարդը միացել է կուսակցությանը ոչ թե գաղափարի, ոչ թե արժեքների, ոչ թե երկրի ապագայի հանդեպ պատասխանատվության զգացումով, այլ շատ պարզ պատճառով՝ ՔՊ-ն իշխանություն է, ինքը՝ քաղաքապետ դառնալու ցանկություն ունի։ Չլինի իշխանություն՝ ինքը էլ չի լինի կուսակցության անդամ։

Սա դասական պատեհապաշտություն է՝ երբ քաղաքականությունը դառնում է պաշտոն ստանալու միջոց, ոչ թե պատասխանատվություն կրելու ճանապարհ։ Իսկ երբ նման պատասխանը հնչում է իշխող ուժի թեկնածուի շուրթերից, դա նշանակում է միայն մեկ բան՝ կուսակցությունը կորցրել է իր ներքին գաղափարական շերտը, որակը։

Որպես կուսակցության ղեկավար, նման պահի կհրավիրեի քաղխորհրդի նիստ և անմիջապես կխնդրեի դադարեցնել նման մարդու անդամակցությունը կուսակցությանը։ Այլապես ստացվում է, որ կուսակցությունը համաձայն է նման մտածողության հետ։

Այս ընտրություններում պայքարը միայն նախկինների դեմ չէ։ Սա պայքար է նաև այսպիսի գաղափարազուրկ ներկայի դեմ։ Երբ կուսակցությունը ոչ միայն չի կարողանում պատասխանատվություն կրել անցյալի համար, այլև ներկան է կառուցում պատահական, պատեհապաշտ գործիչների վրա, դա արդեն վտանգ է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31