Ազգային ժողովն այս օրերին քննարկում էր իշխող թիմի նախկին անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանին ու ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Աշոտյանը ենթարկվում է հետապնդումների բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում իբրեւ թե չարաշահումների համար, սակայն բուն գնումը կատարած անձինք, օրինակ` բուհի այդ ժամանակվա ռեկտորը, ավելի մեղմ վերաբերմունքի է արժանանում` մնալով ազատության մեջ:
Նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանին խնդրեցինք մեկնաբանել այս քրեական վարույթները: Նա, անդրադառնալով Աղազարյանին եւ Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին, նկատում է. «Թեպետ իրավական, փաստական հանգամանքներին ծանոթ չեմ, բայց միանշանակ է մի բան, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ: Հակառակ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ են իրադարձությունները, դեպքերը համընկնում: Երբ Հովիկ Աղազարյանը հրաժարվեց կատարել «Քաղաքացիական պայմանագրի» պահանջները, մասնավորապես` մանդատը վայր դնելու հրամանը, որոշեցին, որ պետք է նրանից ազատվել: Նման զուգադիպություններ չեն կարող լինել: Երեկ ընդդիմադիր պատգամավորներն այդ մասին շատ հստակ ձեւակերպումներ արեցին, իմ տպավորությունը նույնպես դա է: Հետապնդումների ենթարկել մարդկանց այս ձեւով եւ խոսել ժողովրդավարությունից՝ աննախադեպ երեւույթ է: Մենք շատ հեռու ենք ժողովրդավարությունից, ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել: Աննա Վարդապետյանի՝ Ազգային ժողով գնալը, Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջը համարում եմ քաղաքական հետապնդում: Տարոն Մարգարյան, Հովիկ Աղազարյան` մեկը մյուսին լրացնող անուններ են: Մեկը նախկին ՔՊ-ական է, մյուսն ընդդիմադիր դաշտից է: Իշխանությունը փորձում է հանրությանը ցույց տալ, թե իբրեւ իրենք շատ օբյեկտիվ են եւ ընդդիմադիր դաշտից մեկի ու իրենց նախկին թիմակցի նկատմամբ զուգահեռ պրոցես են առաջ տանում»:
Նախկին դատավորի խոսքով` Արմեն Աշոտյանի գործը եւս մարդու իրավունքների ոտնահարման մասին է խոսում։
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: