Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ կարող իջնել փողոցային խուժանի մակարդակին». ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի պատասխանը, երբ խնդրել են արձագանքել ԱԺ-ում Փաշինյանի գոռգոռոցներին. «Հրապարակ»

Մարտ 28,2025 10:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաշինյանը տապալումների մաստեր կլաս է ցույց տալիս։ Նա ձախողել է իր գլխավոր խաղաքարտը` խաղաղությունը, որով վերարտադրվել էր հայ ժողովրդի համար աղետալի հետեւանքներով պատերազմում պարտվելուց հետո։ Խաղաղությունը չի գալիս, Ալիեւը թքած ունի այդ թղթի վրա, նա կրակում է սահմանին։ ՔՊ-ն ու անձամբ Փաշինյանը քաղաքական ճգնաժամ են ապրում, նրանց վարկանիշը երկրաչափական պրոգրեսիայով նվազում է, Գյումրու ընտրություններում ձախողումը հեռու չէ, իշխանությունը, փաստացի, չի տիրապետում իրավիճակին, ու դա տեսնում են բոլորը՝ հետեւելով երկրի վարչապետի ջղաձգումներին, օրենքը խախտելու հուսահատությանը եւ անկանոն սպառնալիքներին՝ ուղղված երկրի երեք նախագահներին, իսկ լայն առումով՝ հայ ժողովրդին, որը հասկացել է, թե ինչ է կատարվում, ու ուր է տանում Փաշինյանը երկիրը։ Ինքը սկսել է հասկանալ, որ քաղաքական ու բարոյական տեսանկյունից «իզգոյ» է դարձել։ Եվ այս իրավիճակն է խորհրդարանում ղժղժոցի պատճառը։

«Ես չեմ կարող իջնել փողոցային խուժանի մակարդակին»,- «Հրապարակ»-ին ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, երբ խնդրեցինք արձագանքել ԱԺ-ում Փաշինյանի գոռգոռոցներին եւ կրկին բարձրաձայնած առաջարկին, թե` եկեք բանավիճեք ինձ հետ։

Կառավարման հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը Փաշինյանի վարքագիծը բացատրում է արտաքին ու ներքին ճնշումների տակ հայտնվելու հանգամանքով․ մի կողմից Ալիեւն է նրան ճնշում՝ անընդհատ ավելացնելով պահանջները, մյուս կողմից՝ հայ ժողովուրդը։

«Նա կարծում էր, որ կարողանալու է ինչ-որ պահի բավարարել Ալիեւի պահանջները, բայց տեսնում է, որ դա այլեւս անհնար է, ու, մյուս կողմից, տեսնում է, որ հայ ժողովուրդը սթափվում է։ Մենք նրա խոսույթում նույնիսկ տեսնում ենք, որ արդեն պարբերաբար կրկնում է, որ եթե հայ ժողովուրդն ուզի, ես վաղն էլ չեմ լինի Հայաստանի վարչապետ: Այսինքն, ասում է՝ եթե հայ ժողովուրդը փողոց դուրս գա եւ ինձ պարտադրի հեռանալ, ես հեռանալու եմ։ Ես կարծում եմ, որ նա անելու է դա, եւ դա լինելու է Հայաստանից փախուստի ճանապարհով, որովհետեւ ինքը գիտի, թե ինչ հանցագործություններ է գործել հայ ժողովրդի դեմ, եւ, բնականաբար, չի ցանկանում կանգնել դատարանի առջեւ, որն իր պարագայում ուղղակի անխուսափելի է»,- եզրափակում է Հովհաննես Ավետիսյանը։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31