«Ազգի» նախորդ համարում անդրադարձել էինք Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի Հայաստան եւ Ադրբեջան այցին, որ սկսվելու է առաջիկա կիրակի՝ մարտի 30-ին եւ ավարտվելու է ապրիլի 2-ին: Ընդգծել էինք, որ 69-ամյա Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը՝ ԳԴՀ 12-րդ նախագահն առաջինն է, որ այցելում է հիշատակված երկու երկրներ: Ուստի այս այցն առավել մեծ նշանակություն է ստանում՝ նաեւ խորհրդի, խորհրդանշանների առումով: ԳԴՀ-ն խորհրդարանական երկիր է, նախագահը երկրի գլուխն է, նրա այցելության ծրագիրն էլ պատահական վայրերի ընտրությամբ չի կազմվում: Նախորդ հոդվածում արձանագրել էինք, որ ԳԴՀ արտգործնախարար Շթայնմայերը 2014-ին Երեւանում այցելել էր Ծիծեռնակաբերդ, սպիտակ մեխակներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անմար կրակի մոտ, թեեւ այդ պահին եւ դրանից հետո էլ դույզն-ինչ չէր եւ չի դրժել իր ձեւակերպումը՝ Massaker (կոտորած, եղեռն), սակայն ԳԴՀ նախագահի պաշտոնում Ծիծեռնակաբերդ չի բարձրանում՝ խախտելով 2002 թվականի մարտի 16-ի օրենքով սահմանված ՀՀ պետական արարողակարգի անբաժան մաս համարվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը: Երկրորդ ուշագրավ բացթողման մասին էլ նկատել էինք տվել՝ ծրագրում Սուրբ Էջմիածին այց, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպում նախատեսված չէր:
Գերմանահայ համայնքում եւ դրանից դուրս իրավացի բողոքն իհարկե չուշացավ: Չենք կարող միամիտ լինել եւ կարծել, թե հայկական ճնշումներին արձագանքելով ԳԴՀ նախագահի արարողակարգը փոխեց այցի ծրագիրը, սակայն կարող ենք հաստատել, որ նախագահ Շթայնմայերի գրասենյակն այն վերանայեց չորեքշաբթի հետմիջօրեին՝ ի պատասխան «Ազգի» թղթակցիս նույն օրվա նամակին էլ կցեց նորոգ ծրագիրը՝ պատրաստակամ լինելով մեզ հուզող մյուս հարցերին էլ պատասխանել:
Ապրիլի 1-ի երեկոյան ԳԴՀ նախագահ Շթայնմայերը կայցելի Սուրբ Էջմիածին, կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:
Մեր նախորդ հոդվածի վերնագրում ընդգծել էինք հայության համար առաջնահերթ պահանջը՝ Բաքվում հայ ռազմագերիների եւ պատանդների ազատարձակումը: Նախագահ Շթայնմայերն անձամբ է ճանաչում նրանցից մեկին. 2016-ի հունիսին արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Շթայնմայերը հանդիպել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Մարտի 31-ին ՀՀ նախագահի նստավայրում ժամը 11 անց 45-ին նախատեսված մամլո ասուլիսում նախագահ Շթայնմայերին պիտի խնդրել, որ Բաքվում Ալիեւի հետ հանդիպմանը ներկայացնի հայ ռազմագերիներին ազատելու պահանջը:
Կարդացեք նաև
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում