Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը. Արսեն Բաբայան

Մարտ 28,2025 09:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ հակակոռուպցիոն դատարանը գիշերը մերժել է Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու քննչական մարմնի միջնորդությունը:

Դատարանում դաշինքի անդամին պաշտպանում էր «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը:

«Սուրենն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Սա առաջին հաղթանակն է»,- գրում է Արսեն Բաբայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31