Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի գործը ՍԴ-ում կլսվի ապրիլին

Մարտ 28,2025 13:00

Մարտի 21-ին Սահմանադրական դատարանը Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա՝ գործի քննության ժամկետը երկարաձգելու որոշում է կայացրել, գործի դատաքննությունը հետաձգել է եւ այն նշանակել է 2025 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ին:

Հիշեցնեմ, որ Արթուր Ստեփանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարին 22.12.2023 թվականին հասցեագրված եւ արդարադատության նախարարությունում 26.12.2023 թվականին ստացված՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը։ Ի լրումն հաղորդման՝ հաղորդում ներկայացնողի կողմից 29.12.2023 թվականի գրությամբ (արդարադատության նախարարությունում այն ստացվել է 03.01.2024 թվականին) ներկայացվել են փաստաբան Էդգար Հակոբյանի դիմումներն ուղղված Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։

Դատավորի լիազորությունները դադարեցվել են 09.07.2024թ. Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշմամբ:

Դատավորը դիմելով Սահմանադրական դատարան, երկու տասնյակ հարցեր էր առաջադրել, մասնավորապես, «Արդյոք «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքին՝ հաշվի առնելով նաեւ նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունենալու հանգամանքը որոշվում է դատավորի կողմից այլ կարգապահական խախտում կատարելու պահի դրությամբ՝ առանց հաշվի առնելու Դատական օրենսգրքի 149-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ կարգապահական տույժեր ստանալուց հետո մինչեւ կարգապահական պատասխանատվության ենթարկվելը սահմանված այն ժամանակահատվածը, որի անցնելուց հետո կարգապահական տույժ(եր)ը համարվում են մարված», «Արդյոք «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին եւ 63-րդ հոդվածի 1-ին մասին՝ հաշվի առնելով նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ նշված իրավանորմով նախատեսված կարգապահական տույժը կարող է կիրառվել՝ առանց Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության հարցը քննության առարկա դարձնելու»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31