Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա ազգային էլիտա, որ կարողանար լուծումներ առաջարկեր, ինչի շնորհիվ կկարողանայինք ավելի զարգացող պետություն կառուցել. Արմեն Չարչյան

Մարտ 27,2025 22:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեզ բոլորիս հետաքրքրում է երկու հարց. 1-ինը՝ ինչու եւ 2-րդը՝ ինչու: Ինչո՞ւ եղավ այսպես: Ինչո՞ւ է այսօր հայ ազգը կանգնած իր պատմական զարգացման թերեւս ամենացածր աստիճանի վրա, ու ի՞նչ պետք է անենք, որ դա հաղթահարենք: Այդ փնտրտուքներում պատասխանը հետեւյալն է՝ չկա ազգային ընտրանի, ազգային էլիտա, որ կարողանար լուծումներ առաջարկեր, որոնք ընդունելի կլինեին բոլորի համար ու այդ լուծումների շնորհիվ կկարողանայինք ավելի զարգացող երկիր ու պետություն  կառուցել»,- այսօր «Հայոց տուն» նախաձեռնության անդամների հրավիրած հանդիպմանը ասաց բժշկագիտության դոկտոր- պրոֆեսոր Արմեն Չարչյանը:

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ մտավորականներ հայտարարեցին «Հայոց տուն» նախաձեռնության մեկնարկի մասին: Իսկ «Հայոց տունը», ըստ նրանց, հայկական էլիտայի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված, ապակուսակցական կառույց է՝ հայությանն ու հայոց պետականության գաղափարին նվիրյալ և փորձառու գործիչների ներգրավմամբ:

Արմեն Չարչյանի խոսքով, ինչուների պատասխանների փնտրտուքների մեջ իր համար ազգային ընտրանին մի քիչ ավելի բարձր է հնչում, ինքը կօգտագործեր պատասխանատու առաջնորդություն. «Դա հայրենասեր, հայրենիքին ու ազգին անուրանալի ծառայություններ մատուցած, վաստակաշատ, պետականամետ մտածողությամբ, բարձր կրթական ցենզ ունեցող մարդկանց միավորում է, որոնք ունեն զգալի հանրային արժեք ու գնահատանք, ունակ են ձեւավորել հանրային կարծիք, պաշտպանել հայի գենետիկ կոդը ու ուղղորդելու իշխանությունների գործողությունները դեպի ազգային առաջընթացի »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31