Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ժողովրդավարական ուժերի համաժողովը իր լիակատար աջակցությունն է հայտնում Եվրադաշինքին

Մարտ 27,2025 22:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ժողովրդավարական ուժերի համաժողովի հայտարարությունը Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու ընտրություններում Եվրադաշինքին եւ Լեւոն Բարսեղյանին աջակցելու մասին

Մենք, Հայաստանի ժողովրդավարական ուժերի հերթական համաժողովի մասնակիցներս՝

  • Կարեւորելով Հայաստանում տեղական ինքնակառավարման կայացումը եւ զարգացումը․
  • Դիտարկելով Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում կայանալիք ընտրությունները որպես Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիների ազատ կամարտահայտման, սեփական համայնքի ճակատագիրը տնօրինելու լավ հնարավորություն․
  • Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու գործընթացը մեկնարկելու մասին Հայաստանի Հանրապետության պատմական օրենքի ընդունման խորապատկերին կարեւորելով Հայաստանում ՏԻՄ-երի կառավարումը եւ համայնքային զարգացումը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներին համապատասխանության բերելու անհրաժեշտությունը․
  • Մերժելով նախկին քրեաօլիգարխիայի պարագլուխների եւ նրանց տեղական ներկայացուցիչների մասնակցությունը քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավորապես՝ Գյումրիի ավագանու ընտրություններին․
  • Միաժամանակ գնահատելով Գյումրիում գործող իշխանության՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության կառավարման որակը եւ ձեռքբերումները որպես խիստ անբավարար․

Գյումրու ավագանու առաջիկա ընտրություններում լիակատար աջակցությունն ենք հայտնում Եվրադաշինքին եւ Գյումրու քաղաքապետի թեկնածու Լեւոն Բարսեղյանին,

Կոչ ենք անում Գյումրու քաղաքացիներին իրենց քվեն տալ Եվրադաշինքին եւ Լեւոն Բարսեղյանին, քվեաթերթիկ համար 6։

Հայաստանի ժողովրդավարական ուժերի համաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31