Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել, եթե ձեր տվյալները չեք գտնում ընտրողների ցուցակում

Մարտ 27,2025 22:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարգելի՛ քաղաքացիներ,

2025 թվականի մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքում տեղի են ունենալու ավագանու արտահերթ ընտրություններ։
Խնդրում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրացուցակներում (mia.gov.am) ստուգել Ձեր տվյալները և ճշտել Ձեր տեղամասային կենտրոնն ու հասցեն։

Եթե Ձեր տվյալները չեք գտնի ընտրողների ցուցակում, ապա քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը՝ 20։00-ն, անհրաժեշտ է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժին՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։

Լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին դիմում ՄՔԾ տարածքային բաժին ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք
հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն, դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից,

ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ՄՔԾ տարածքային բաժին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում,

հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31