Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ալիևը ֆաշիստ է ման գալիս, ուղղակի պետք է նայի հայելու մեջ․ Տաթևիկ Հայրապետյան

Մարտ 27,2025 22:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Այսօր Ալիևը իր 15 րոպեանոց ելույթում հայերի մասին արտահայտվելիս 11 անգամ կիրառել է «թշնամի» եզրույթը։ Նա նաև ասել է․ «Սա բազմիցս ասել եմ՝ հայկական ֆաշիզմը ֆաշիզմի գագաթնակետն է»։ Սա այն Ալիևն է, ում սրբագործման ու մաքրազերծման աշխատանքների համար Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում։ Ես հաճախ եմ ասում, եթե Ալիևը ֆաշիստ է ման գալիս, ուղղակի պետք է նայի հայելու մեջ։ Ես դա հենց այնպես չեմ ասում։ Այս հոդվածում հավաքված են 2024-ի թվականի Ալիևի՝ ատելության խոսք պարունակող ելույթները։

Ադրբեջանի ղեկավարության հրահրած լայնածավալ թշնամանքը կարևոր դեր է խաղացել գերիշխանության ազգային մտածելակերպի ձևավորման գործում՝ միավորելով բնակչությանն ընդհանուր թշնամու դեմ, ուժեղացնելով ատելության քարոզչությունը Հայաստանի և հայերի նկատմամբ, ապահովելով աջակցություն ռազմական ագրեսիայի համար և բնական դարձնելով բռնությունը՝ միաժամանակ կասեցնելով հաշտեցման կամ խաղաղության ցանկացած հեռանկար։ Այս միտումը շարունակվել է 2024-ի ընթացքում, երբ Ալիևն իր ելույթներում հայերին բազմիցս անվանել է «շնագայլեր», «ճագարներ», «արյունարբու թշնամիներ», «վանդալներ» և կիրառել այլ նվաստացնող բառեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31