Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ համայնքներում մարդիկ կատարյալ անորոշության մեջ են, որովհետև իշխանության ուղերձներն անհասկանալի են և անընդունելի․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 27,2025 22:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր այցելել եմ Սյունիքի մարզի Խնածախ, Վաղատուր, Խոզնավար գյուղեր: Զրուցել եմ մեծ թվով մեր հայրենակիցների հետ, ովքեր պարբերաբար ականատես են լինում ադրբեջանական կրակահերթերին:

Շարունակում եմ պնդել, որ առաջին, ադրբեջանական սադրանքներն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետևանքներով:
Երկրորդ, ադրբեջանական գործողություններն ունեն համակարգային բնույթ, և դրանք կարող են առավել ծանր դրսևորումներ ստանալ:
Երրորդ, ադրբեջանական ահաբեկչական գործողությունները, թեև, խուճապ չեն առաջացրել սահմանամերձ գյուղերում, սակայն բավականին մտահոգություններ կան:
Չորրորդ, իշխանությունների իներտ կեցվածքն ու հանցավոր լռությունն առավել անորոշ ու խնդրահարույց իրավիճակ են ստեղծում:
Հինգերորդ, սահմանամերձ համայնքներում մարդիկ կատարյալ անորոշության մեջ են, որովհետև իշխանության ուղերձներն անհասկանալի են և անընդունելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31