ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է տարեկան զեկույցը, որում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական մշակութային և պատմական հուշարձանների ոչնչացման մասին։
Ըստ USCIRF-ի՝ Caucasus Heritage Watch (CHW)-ը նոր արբանյակային փաստաթղթեր է տրամադրել Լեռնային Ղարաբաղում վտանգված կրոնական վայրերի վերաբերյալ:
Հունիսին CHW-ն հայտնել է հայկական այլ կրոնական վայրերի, դրանց թվում՝ 19-րդ դարի եկեղեցու, երկու գերեզմանների և այլ հուշարձանների ոչնչացման մասին:
«Բացի դրանից, հունիսին ամերիկյան Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պարզել է, որ Ադրբեջանը 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ժամանակ իրականացնում էր «Լեռնային Ղարաբաղը իր էթնիկ հայ բնակչությունից և պատմական և մշակութային ներկայությունից դատարկելու համապարփակ, մեթոդական ռազմավարություն» և եզրակացրել, որ Ադրբեջանի գործողությունները համարվում են կրոնական հանցագործություններ, ներառյալ՝ ռազմական հանցագործություն և մարդկայնության դեմ հանցագործություն: Որոշ հայ ռազմագերիներ ենթարկվել են կրոնական դրդապատճառներով բռնությունների, դրանց թվում՝ բանավոր վիրավորանքի, բռնագրավման և կրոնական ծեսերի խախտման»,- ընդգծվում է զեկույցում։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում