Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաղտնի աշխարհը». Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն Լիսաբոնում

Մարտ 27,2025 18:37

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական պետական ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիսաբոնում՝ «Պորտուգալական սինեմատեկ» կինոթանգարանում, իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Սերգեյ Փարաջանովի «Գաղտնի աշխարհը» խորագիրը կրող ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանի,  Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների համագործակցությամբ:

Հայաստանի կինոյի հիմնադրամի պատվիրակության մասնակցությունը ծրագրին իրականացվել է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ։

«Պորտուգալական Սինեմատեկի»   դահլիճում ցուցադրության բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել «Սինեմատեկի» տնօրեն Ռուի Մաշադոն, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, «Պորտուգալիա–Հայաստան» բարեկամության ասոցիացիայի հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանը։

Ցուցադրության ընդհանուր ծրագրում ընդգրկված են եղել «Նռան գույնը» լիամետրաժ, «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմերը, ինչպես նաև հատվածներ ռեժիսորի  «Խոստովանանք» անավարտ ֆիլմից։

Միջոցառման նպատակը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստի և ստեղծագործությունների հանրահռչակումն ու տարածումն է արտերկրում:

Մարտի 15-31-ն անցկացվող ցուցադրության ծրագիրը՝ այստեղ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31