Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Սովետական տարիներից բոլորս գիտենք, որ եթե Երեւանը գլուխն է, ապա Գյումրին սիրտն է: Եվ եթե գլուխը ճիշտ չի մտածում, սիրտը կարող է ունենալ շատ ավելի մեծ նշանակություն»

Մարտ 27,2025 18:13

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում ասաց. «Ես պետք է կրկնեմ, որ Հայաստանը 2018 թվականի մայիսին զավթել են օտար պետություններին ծառայող անձինք, որոնք որպես թիմ են հանդես եկել, այն է՝ «Քաղաքացիական պայմանագիր»: Դա քրեածին պայմանագիր է եւ ՔՊ անվանումը միայն այդպես պետք է բացվի:

Քչերդ եք հիշում, որ այդ կուսակցություն կոչեցյալը ստեղծվել է նրանից հետո, երբ որ մեր ոխերիմ թշնամիները տեսել են, թե ինչպես է աշխարհում նշվել Ցեղասպանության 100-ամյակը: Սրանք աշխարհի ամենապղտոր գլոբալիստական կազմակերպություններից նախնական համաձայնություն են ստացել, որ ինչ կուզեն` կանեն: Սա ասում եմ, որ հանկարծ հույսներդ չդնեք, որ որեւէ եվրոպական լուրջ կառույց թեկուզ այսօրվա եղածը նշի եւ հետագայում ինչ-որ ձեւով հանդես գա ՔՊ-ականների դեմ: Այս ամենը, հանցավոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել դեռ 2008 թվականին, երբ որ չի ստացվել մարտի 1-ի հեղաշրջումը: Դրանից հետո շատ ավելի այլ մեթոդներով պատրաստել են եւ կարողացել են խաբեությամբ դյուրահավատ հայկական շրջանակներին բերել եւ քողարկվել, թե ահա տեսեք-տեսեք ժողովուրդն է ընտրել:

Այս թիմը չի եկել փողոցով, չի եկել համաժողովրդական շարժումով: Պահանջվում է տասնապատիկ ավելի շատ ուժեր, միտք, խելք ներդնել, որպեսզի կարողանանք Հայաստանը ազատել ներսից զավթած այս թիմից»,-ասաց նա:

Խոսելով Գյումրիում կայանալիք ընտրություններից ակնկալիքների մասին՝ տիկին Ալավերդյանն ասաց. «Չկա որեւէ բան, որի առջեւ օրվա իշխանությունները կանգնեն, որոնք ոստիկանական ծառայություններով, պետք է վերջապես ասեմ, ամբողջությամբ ծառայում են հայերի հանդեպ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը: Ուզում են՝ գյումրեցիների մեջքը կոտրեն:

Բայց հիշեցնեմ, որ դեռ սովետական տարիներից բոլորս գիտենք, որ եթե Երեւանը գլուխն է, ապա Գյումրին սիրտն է: Եվ եթե անգամ գլուխը ճիշտ չի մտածում, սիրտը կարող է այդտեղ ունենալ շատ ավելի մեծ նշանակություն: Ու դիմելով գյումրեցիներին՝ ուզում եմ էլի հիշեցնել. դուք սիրտն եք ոչ միայն Հայաստանի, այլ այսօր համայն հայության: Ձեզ են ուզում հաղթել, ձեզ են ուզում կոտրել, նսեմացնել: Ես չեմ էլ կասկածում ձեր ուժի, ձեր կամքի վրա»,-ասաց Հայաստանի առաջին ՄԻՊ-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31