Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ Անկախության հռչակագիրը խախտելու, Արցախը հանձնելու եւ հայկական պետականությունը վտանգելու համար. Արմեն Սարգսյան. «Ապառաժ»

Մարտ 27,2025 18:09
Երեկ ՀՀ ԱԺ-ում հնչած Նիկոլ Փաշինյանի խոստովանության՝ Արցախյան շարժումը չշարունակելու եւ Արցախի հարցը փակելու շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի հումանիտար հետազոտությունների ղեկավար, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան Արմեն Սարգսյանի հետ։

«Արցախի հանձնման թիվ մեկ մեղավորն այսօրվա ՀՀ իշխանություններն են։ Երբ ամբողջ ընդդիմությունը փորձում էր դա ապացուցել ժողովրդին՝ նշելով, որ խաբում են ձեզ, որ Արցախը հանձնելով չէ, որ պիտի փրկեն Հայաստանը, այլ պահելով, դիմադրություն էին ցույց տալիս ներկա իշխանությունները: Բայց նրանք միշտ խոստովանել են իշխանության տարբեր դեմքերի միջոցով, որ Ղարաբաղի պարտությունը՝ իրենց հաղթանակն է, որ Ղարաբաղի հարցը չկա իրենց քաղաքական օրակարգում: Եթե ՀՀ ներկա իշխանությունները համարում են, որ Ղարաբաղի պարտությունը իրենց հաղթանակն է՝ ուրեմն նրանք պայքարել են Ղարաբաղի պարտության համար»,- նշել է նա։Արմեն Սարգսյանի գնահատմամբ՝ երեկ ՀՀ ԱԺ-ում ՀՀ վարչապետը պարզ խոստովանել է, որ Ղարաբաղի հարցը փակված է եւ չպետք է պայքարը շարունակել: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Ղարաբաղի հանձնումը ծրագրված էր ու ըստ ծրագրվածի՝ Արցախի համար պայքար չեն տանի: ՀՀ ներկա վարչապետի թեզերը հենց վերոնշյալի եզրափակող խոստովանությունն էր և պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

«Պետք է պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես գործող Անկախության հռչակագիրը խախտելու, ՀՀ տարածքները հանձնելու, Արցախը հանձնելու եւ հայկական պետականությունը վտանգելու համար»,- իր խոսքի ավարտին նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31