Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ նախարարի՝ ԿԳՄՍ նախարարությունը համոզված է՝ բոլոր երեխաները տաղանդավոր են, և կրթական համակարգն ու ծրագրերը պետք է բացահայտեն ու զարգացնեն նրանց տաղանդները

Մարտ 27,2025 17:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ հանրակրթական դպրոցների աշակերտների հետ «Թատերական շաբաթ» միջոցառումների շրջանակում մասնակցել է «Թատերադաս» խորագիրը կրող ծրագրին:

Նախարարին ուղեկցել է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է դպրոցականներին ու «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի մասնակիցներին՝ նշելով, որ այս ծրագրի մասնակից լինելն առանձնահատուկ խորհուրդ ունի. ««Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն իրականացնում ենք արդեն մի քանի տարի: Նպատակն է ծրագրի շրջանակում հնարավորություն ունենալ աշխատելու տաղանդավոր երեխաների հետ` նրանց տալով մասնագիտական կողմնորոշում, ուղղորդելով դեպի թատրոն ու թատերական մասնագիտություններ, դաստիարակելով  թատրոնի լավ հանդիսատես: Թատրոնում լինելը որպես հանդիսատես և որպես  բեմի աշխատող տարբեր զգացողություններ են: Վստահ եմ՝ այս ծրագրից հետո այլ զգացողություններով եք ներկա լինելու ներկայացումներին»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ ԿԳՄՍ նախարարությունը համոզված է՝ բոլոր երեխաները տաղանդավոր են, և կրթական համակարգն ու ծրագրերը պետք է բացահայտեն ու զարգացնեն նրանց տաղանդները:

«Այս ծրագիրը ևս միտված է զարգացնելու և խթանելու ձեր ստեղծագործ միտքը՝ հաղորդակցվելով  ոլորտի փորձառուների հետ»,- ասել է նախարարը և շնորհավորել թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային օրվա առիթով:

Այնուհետև նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների հետ թատրոնի  տարբեր հարթակներում հետևել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մասնակիցների փորձերին:

Ծրագրի մրցութային երկու փուլերը հաղթահարած 60 աշակերտներն աշխատում էին թատրոնի հինգ խմբերում։ Երեքշաբաթյա ինտենսիվ դասերի ընթացքում ստեղծված ներկայացումները հանդիսատեսին կներկայացվեն ապրիլի 5-ին։

Դպրոցականները «Թատերական շաբաթվա»  շրջանակում շրջել են  թատրոնում, ծանոթացել թատրոնի պատմությանը, ետնաբեմին, արտադրամասերին, ստացած տեղեկությունների և հարցերի միջոցով հարստացրել իրենց պատկերացումներն ու գիտելիքները  թատերարվեստի  վերաբերյալ:

Նշենք, որ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլը մեկնարկել է 2025 թ.  մարտի 18-ին։ Ծրագրի խմբերի ղեկավարներն են Արմեն Մարությանը, Արթուր Կարապետյանը, Արմեն Քուշկյանը, Գևորգ Դավթյանը, Հայկ Իսրայելյանը: Դասախոսներն են Լուսինե Կոստանյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Արաքսյա Մելիքյանը, Արինա Արարատյանը, Նարինե Իսրայելյանը:

Հիշեցնենք, որ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը մեկնարկել է 2019 թվականից և իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31