Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել էին ոսկյա զարդեր՝ վճարելով 600 դոլարի կեղծ թղթադրամներ

Մարտ 27,2025 17:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում մարտի 18-ին ստացվել էր տեղեկություն, որ Երևանի Նոր Նորքի զանգվածի բնակիչ 30-ամյա տղամարդն ու նրա կինը մարտի 5-ին Էջմիածնի Նար-Դոսի փողոցի ոսկու առևտրի սրահում մի անհատ ձեռնարկատեր 58-ամյա կնոջից գնել են ոսկյա զարդեր՝ վճարելով 600 դոլարի կեղծ թղթադրամներ:

Ընդունվեց հաղորդում, նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել, որ նույն օրը, նույն սրահում ամուսինները ոսկեղեն են գնել նաև անհատ ձեռնարկատեր մեկ այլ` 70-ամյա կնոջից` կրկին վճարելով 600 դոլարի կեղծ թղթադրամներ:

Տուժած ձեռնարկատերերը ներկայացրել են կեղծ թղթադրամները:
Հետագա միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին ամուսինները հայտնաբերվել և ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի հատկանիշներով:
Վաղարշապատի համայնքային ոստիկանների միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31