Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան շարժումը կասկածի տակ դնել, հրաժարվել կամ դադարեցնել ոչ ոք իրավունք չունի, դա հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումն է․ Սերգեյ Շահվերդյան. «Ապառաժ»

Մարտ 27,2025 17:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արցախյան շարժումը կասկածի տակ դնել, հրաժարվել կամ դադարեցնել ոչ ոք իրավունք չունի, դա հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումն է, որը միայն Արցախի ժողովրդինը չէ»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Արցախյան շարժման ակտիվիստ, «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը՝ արձագանքելով երեկ ՀՀ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախյան շարժումը փակելու հայտարարությանը։

«Ղարաբաղյան շարժումը սկսվել է 1980-ական թվականներին, այդ շարժման արդյունքում հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եւ որեւէ գաղափարական շարժում չի կարող ընդհատվել, դադարեցվել որեւէ մեկի հրահանգով։

Արցախյան շարժումը դա համազգային, համընդհանուր, Սփյուռքի եւ Հայաստանի հայության շարժումն է եւ այն շարունակվելու է՝ քանի արթուն է այդ գաղափարը հայ ժողովրդի մեջ։ Այդ շարժման գաղափարախոսության ազդեցության տակ է մեծացել արդեն երկու սերունդ, այդ է վկայում նաեւ մեր տասնյակ հազարավոր նվիրյալների հիշատակը, ովքեր արթուն են պահել այդ գաղափարը եւ նահատակվել այդ սրբագույն նպատակի իրագործման ճանապարհին, Արցախյան շարժումը դա գաղափարաբանություն է, որը սերնդեսերունդ փոխանցվելու է մինչեւ, որ հասնի իր հաղթանակին»,-նշել է նա ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31