Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն մի շարք որոշումներ է ընդունել հերթական նիստում

Մարտ 27,2025 17:37

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 27-ի հերթական նիստում սահմանել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը:

Վերոնշյալ կարգի սահմանումը պահմանավորված է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում դեկտեմբերին 5-ից արված փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտնելու 2025 թվականի ապրիլի 1-ից։

ԿԸՀ հերթական նիստում 25 օրակարգային հարց է ընդգրկված եղել, որոնցից 23-ը վերաբերում են ԿԸՀ որոշումներում փոփոխություններ կատարելուն, ինչը կրկին պայմանավորված է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխություններով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31