Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Մարիաննա Բաղինյանի թեկնածությունը

Մարտ 27,2025 17:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովը մարտի 27-ի հերթական նիստում քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Մարիաննա Բաղինյանի թեկնածությունը:

Մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է Մարիաննա Բաղինյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին:

Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ Մարիաննա Բաղինյանը 2021 թվականի սեպտեմբերի 13-ից առայսօր աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում` որպես Բարեվարքության ուսումնասիրման վարչության պետ:

Թեկնածուի կենսագրությունը` այստեղ:

Ելույթ ունենալով` Մարիաննա Բաղինյանը շնորհակալություն  է հայտնել Մրցութային հանձնաժողովին` իր թեկնածության նկատմամբ  ցուցաբերած վստահության համար: Նա անդրադարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր քառամյա գործունեությանը, նշել աշխատանքի իր տեսլականը` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու պարագայում, ինչպես նաեւ խոսել հանձնաժողովի ձեռքբերումներից: «Եթե արժանանամ ձեր վստահությանը եւ ընտրվեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, խոստանում եմ առաջնորդվել բացառապես հանրային շահով եւ անշեղորեն կերտել այն Հայաստանը, որտեղ բարեվարքությունը եւ կոռուպցիայի բացառումը հասարակության կենսակերպ պետք է դառնան»,- ելույթն ամփոփել է Մարիաննա Բաղինյանը:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամն ընտրվելու է գաղտնի քվեարկությամբ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31