«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նախկին նախագահներ չեն։ Իրենք քաղաքական դիակ են։ Ասեմ ավելին՝ նախկին նախագահ էլ չեն, նրանք երբեք չեն ընտրվել ՀՀ նախագահ։ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ 1996-ին չի ընտրվել։ Չընտրված եռյակն են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պնդելով իր տեսակետը, որ նախկին նախագահները չեն կարող Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճել։
«Ռոբերտ Քոչարյանը կարողանալու է Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ իրականության մեջ բովանդակային բանավիճե՞լ, թե՞ Սերժ Սարգսյանն է կարողանալու, կամ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Սաղին լավ ճանաչում ենք»,-ասաց նա։
Ալեն Սիմոնյանը չցանկացավ արձագանքել նախկին նախագահների գրասենյակներից երեկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առիթով հնչած տեսակետներին, ասաց՝ իր գրասենյակի քարտուղարը կարձագանքի։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ