Երկու պատգամավոր դեմ քվեարկեց Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն. ԱԺ-ն համաձայնություն տվեց նրա եւ Տարոն Մարգարյանի վերաբերյալ դատախազի միջնորդությանը
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու ԱԺ որոշումների նախագծերի գաղտնի քվեարկության արդյունքները։
«Գլխավոր դատախազը միջնորդել էր ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ կողմ 67, դեմ՝ 0»,- ասաց Բաբայանը։
Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին որոշման քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, կողմ է քվեարկել 65, դեմ՝ 2 պատգամավոր։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: