Կան մարդիկ, ովքեր կարծում են, թե հին ձեւերը նորից անցնելու են․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գյումրիում այսօր կատարվող խուզարկություններին եւ ձերբակալություններին։
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ երբ ՔՊ-ի Սարիկն է խիճ փռում ասֆալտին, ընտրակաշառք չի, իսկ երբ ընդդիմադիր թեկնածուն է դա անում՝ ընտրակաշառք է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չի կարող այդպես լինել, եթե նման փաստ կա, պիտի պատժվեն, երկուսն էլ համարվում է ընտրակաշառք։ Պետք է պատժվեն՝ մեր Սարիկն էլ լինի, ով ուզում է լինի»։
Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց լրագրողներից մեկի դիտարկմանը, որ իշխանությունը նման ռեպրեսիաների է գնում՝ ելնելով իր ներքին վախերից։
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանը նաեւ վստահ է՝ ՔՊ-ն Գյումրիում չի պարտվելու․ «Մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին, չեմ կարծում, որ գյումրեցին այսօր կուրացել է ու չի տեսնում, թե ովքեր են մի կողմում, ովքեր՝ մյուս կողմում։ Ես վստահ եմ, որ գյումրեցին կտա ընդդիմադիրների պատասխանը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից