Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները համաձայնել են ինքնիշխանության տոտալ զիջման և անամոթաբար մանիպուլացնում են սեփական ժողովրդին. Մարուքյան

Մարտ 27,2025 16:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
01:26
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ նշելով, թե այդ հնարավորությունը հավերժ չէ: Այդ մասին, ինչպես գրում է արգենտինական Perfil պարբերականը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նա ընդգծել է, թե խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ավարտված բանակցությունները ճանապարհ են բացում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար: Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ, հրաժարվի տարածքային հավակնություններից և օտար ուժերին դուրս բերի սահմանամերձ շրջաններից։

Երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովից տեղեկացանք, որ Խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված են, և դրանցից մեկը նախատեսում է սահմանին երրորդ ուժերի տեղակայման արգելք, իշխանության ներկայացուցիչները հեռուստատեսային եթերներում փորձում էին մեզ համոզել, թե դա վերաբերում է միայն անմիջականորեն սահմանի վրա տեղակայված ուժերին։

Մինչդեռ ես շարունակում էի պնդել, որ եթե քննարկվում է ԵՄ դիտորդական առաքելությունը դուրս բերելու հարցը, ապա նշանակում է՝ Հայաստանին պարտադրել են, և ՀՀ իշխանությունն էլ համաձայնել է, որ սահմանամերձ կամ սահմանին հարող բոլոր բնակավայրերում երրորդ ուժեր (լինեն դրանք զինված, թե անզեն) չպետք է լինեն։

Ամիրբեկովի այս հայտարարությունը հաստատում է, որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ՀՀ իշխանությունները համաձայնել են ինքնիշխանության տոտալ զիջման և անամոթաբար մանիպուլացնում են սեփական ժողովրդին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31