Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետի հետ հանդիպմանը Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսը համագործակցության պատրաստակամություն է հայտնել

Մարտ 27,2025 16:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 26-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Գյումրի համայնքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը:

Մարզի ղեկավարը շնորհավորել է հյուպատոսին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համագործակցությունը երկու կառույցների միջև կշարունակվի՝ հնարավորություն տալով առավել ընդլայնելու գործակցության ոլորտները:

Հյուպատոսն, իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես համագործակցության պատրաստակամություն հայտնել՝ ընդգծելով տնտեսական փոխշահավետ գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացումը մշակույթի, կրթության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:

Հյուպատոսը սիրով հրավիրել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին՝ մայիսի 9-ին մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանական տարեդարձի առթիվ կազմակերպվելիք հանդիսավոր միջոցառումներին:

Լոռու մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31