Լրահոս
Օրվա լրահոսը

«էսքան մարդու բռնել, կալանավորել․ էս ամենը մնալու է Սարիկի վզով»․ Մարտուն Գրիգորյան

Մարտ 27,2025 16:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Խուզարկություն չկա, տղաները մոտեցել են, էս պահի դրությամբ հարգալից վերաբերմունք է։ Իրենք ԱԺ պատգամավորի տարածք են եկել, նորմալ տղաներ են, մարդկային նորմալ վերաբերմունք են ցուցաբերել։ Չափի մեջ, ամեն ինչ նորմալ է։ Սպասում են փաստաբանի ներկայությանը։ Ինձ ներկայացրել են՝ ինչի համար են եկել, ասել եմ՝ թող փաստաբանը գա։ Խուսափելու բան չունենք»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Գյումրի «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

Նա լրագրողներին հայտնեց՝ ինձ ասացին, որ տղայիս ու հորս ձերբակալման որոշում կա ու հայտարարեց․ «Ձերբակալելու է, թող ձերբակալեն, տանելու է, թող տանեն։ Մեկ է՝ իմ ընկերները Երևանում էլ պատգամավորները՝ բոլորը, ամբողջ ՀՀ-ում իմ ընկերները զանգում, հետաքրքրվում են, աջակցություն հայտնում։ Թեկնածուներից այստեղ են եղել, Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանն են զանգել։ Բոլորս համախմբված ենք, տղերքը բոլորն իրենց աջակցությունն են հայտնել։ Քանի որ այս պահի դրությամբ չգիտեմ՝ նպատակն ինչն է, տղերքին ասել եմ՝ սպասենք, հասկանանք։ Միգուցե թյուրիմացություն լինի, չքաղաքականացնենք։ Դա մերը չէ, որ առիթն օգտագործենք, թե տեսեք՝ ինձ հալածեցին․․․էս ամենը ինձ չի շեղելու մարտի 30-ին պատրաստված գնալու են ընտրության»։

Ըստ Մարտուն Գրիգորյանի՝ հասկանալի է, որ այս ամենը կապված է ընտրությունների հետ․ «Ուղիղ ընտրություններին է վերաբերում»։

Ըստ նրա՝ այս ամենը վերաբերում է «խճապատելու գործին»․ «Ամբողջ Գյումրին մինչև երեկ շիբինապատվում էր, էդ հեչ, էս պահի դրությամբ մարտի սկզբներին արված շիբինապատումը, որը մշտապես արվել է, փորձում են ներկայացնել իբր ընտրակաշառք։ Սա իրենց դեմ է աշխատելու։ Ոչ մի ճնշվածություն չկա, մենք սովոր ենք։ Ասել եմ, որ բոլոր ընտրությունների ժամանակ էլ իմ, իմ թիմի, ընտանիքի անդամների նկատմամբ էս կարգի բաներ արվել են»։

Լրագրողների դիտարկմանը՝ ասում են՝ ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի վարկանիշն իջել է և հարցին՝ դրա՞ համար են այսպիսի գործողություններ իրականացվում, Մարտուն Գրիգորյանն արձագանքեց․ «Սարիկ Մինասյանին ոչ մի բանով օգնել չեմ կարող։ Ընդամենը իշխանությունն էլ ավելի է քցելու Սարիկ Մինասյանի վարկանիշը։ Սա Գյումրին է, Էսքան տղերքի մոտ, որ այս խնդիրներն առաջ են գալիս, վերջը այս բոլոր պատմությունները մնալու է Սարիկի վզով։ Էսքան մարդու բռնել, կալանավորել, ու որպես իշխանության թեկնածու Սարիկի համար էդքան բանն անում են, բոլորիս ճնշում են, որ Սարիկը կարողանա հաջողություն ունենալ, ես կարծում եմ՝ սա ուղղակի նվեր էր մեզ՝ ընդդիմադիրներիս»։

Հարցին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությա՞ն վերաբերյալ ինչ կասեք, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց․ «Ինձ համար լրիվ անծանոթ ձայներ էին։ Նմանատիպ բան չկա։ Գիտենք՝ այսօր որ թիվն է։ Տարին 12 ամիս մարդկանց աջակցում ենք, բոլորն էլ կարիքավոր են։ Բայց ասել եմ՝ ժողովուրդ ջան, գիտեք՝ փակ ձեռ մարդ չեմ, հասկացեք, որ հացի համար քեզ մի բանով օգտակար լինեմ հիմա, վաղը մյուս օրը մեր վրա քրեական են սարքելու։ Սպասեք, ընտրությունները թող անցնեն, գնան, հետո, էլ ուր մնաց՝ էսօր փորձենք ընտրակաշառք տալ։ Դա անլուրջ է։ Չգիտեմ՝ այդ ձայներն իրական են, թե՝ ոչ, թող տեսնեն՝ ով, ինչ է արել, մենք այդ թեմաների մեջ չկանք»։

Այնուհետև կես կատակ-կես լուրջ ասաց․ «Մեռանք ասելով՝ մեր շիբինը ձեր շիբինին վնաս չէ, պարզվավ՝ էն կարգի վնաս է, որ պապ ու թոռի կալանավորեն, պատգամավորի հոր ու տղու ձերբակալեն՝ ինչ է, թե մեր թաղի մեջ շիբին ենք արել»։

Լրագրողների հիշեցմանը՝ երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին հուզական ելույթներ էր ունենում, ասֆալտին փռելու մասին խոսում, Մարտուն Գրիգորյանն արձագանքեց․ «Ես կգամ քաղաքապետ, քաղաքը կասֆալտապատեմ, այնպես կլինի, որ նորմալ ասֆալտապատված վիճակում կլինի, որ մարդկանց փռելուց էդ շիբինների վրա չփռեն, որ մարդիկ մարմնական ծանր վնասվածք չստանան»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31